ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Միջազգային բարձրաստիճան մակարդակով ամրագրված է, թե ինչպես և երբ է Նիկոլ Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում

Միջազգային բարձրաստիճան մակարդակով ամրագրված է, թե ինչպես և երբ է Նիկոլ Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում
24.09.2025 | 12:53

Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող կեղծիքներին ժամանակին անդրադարձել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը (հղումները՝ Հ․Գ․1-ում և Հ․Գ․2-ում):

Միջազգային բարձրաստիճան մակարդակով ամրագրված է, թե ինչպես և երբ է Նիկոլ Փաշինյանը ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

Արձանագրված են նաև բոլոր փաստերը, թե ի՞նչ են քննարկել ՀՀ նախագահներն Արցախի բանակցային գործընթացում: Արցախի կարգավիճակի և դրա համար անցկացվելիք ռեֆերենդումի ժամկետները, որը բերելու էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ու նրա միջազգային ճանաչմանը:

Փաշինյանին պետք էր ընդամենը շարունակել ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացի տրամաբանությունը և սկզբունքները, ոչ թե բստրել «իր զրոյական կետը», մյունխենյան «սկզբունքներ» մոգոնել և հայտարարություններ անել, որոնք իրավունք տվեցին Բաքվին պատերազմ սանձազերծել, այնուհետև տոտալ պարտության տանող գործողություններ անել, ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, դրանով նոր առիթ տալ Բաքվին ռազմական նոր ագրեսիայի ու բռնի տեղահանման և այլն:

Սխալը, չիմացությունը նույն հարցում՝ լինում է մեկ կամ երկու անգամ: Երրորդ անգամից ավելին՝ վերածվում է միտումի, դիտավորության կամ ծրագրված դավադրության: Արցախի և ազգային օրակարգի մյուս հարցերում, 2018թ. առ այսօր տեղի են ունեցել ոչ թե միամիտ սխալներ կամ նախկինում ստեղծված իրավիճակից ստիպված ելքեր, այլ տեղի է ունեցել և ունենում միտումնավոր հրաժարում, հանձնում, ձախողում, թուլացում և հայկական գործոնի թրքահպատակեցում:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ․Գ․1

https://www.facebook.com/.../pcb.../1139473958172848

Հ․Գ․2

https://www.facebook.com/.../pcb.../1916035252302778

Դիտվել է՝ 3002

Մեկնաբանություններ